Շաբաթ, Նոյեմբերի 8, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարդան Ղուկասյանի ազատության իրավունքի սահմանափակումն իրավական առումով ակնհայտ ոչ իրավաչափ է, նա պետք է անհապաղ ազատ արձակվի

07/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաղորդագրություն

Թեև մի քանի օր է, ինչ որևէ իրավասու մարմին չի արձագանքել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանների կողմից ուղարկված դիմումներին, սակայն ստորև կներկայացվի և կհիմնավորվի, թե ինչու՞ մասնագիտական առումով Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահելն ակնհայտ ոչ իրավաչափ է թե’ ներպետական, թե’ միջազգային չափորոշիչների տեսանկյունից։

1. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

2. Թե’ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ, թե’ դատական նիստի ընթացքում, թե’ դատարանի որոշմամբ հերքվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ որևէ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորությունը։

3. 2025 թվականի հոկտեմբերի 29-ին պաշտպանական խումբը ստացել է նույն օրով՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ով թվագրված վարույթն իրականացնող մարմնի որոշում՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների՝ բացակայելու արգելքի հետ համակցված պաշտոնավարման կասեցում կիրառելու վերաբերյալ։

Ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի, այնպես էլ նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գոյություն ունի կալանք և դրան այլընտրանք հանդիսացող խափանման միջոցներ։ Այլընտրանքային խափանման միջոցները երբևէ չեն կարող համակցվել բացառիկ խափանման միջոց համարվող կալանքի հետ։ Այդ պատճառով են դրանք համարվում ԱՅԼԸՆՏՐԱՆՔ (օրինակ՝ չի կարող անձի նկատմամբ միաժամանակ կիրառվել կալանք և տնային կալանք)։ Այլընտրանքային ցանկացած խափանման միջոցի կամ միջոցների համակցված կիրառման դեպքում անձի նկատմամբ կալանավորումը ենթակա է անհապաղ վերացման, այն բացառում է կալանավորումը։

Թե’ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների (տե’ս Idalov v. Russia, Shabani v. Switzerland), թե’ ՄԱԿ-ի Կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի կարծիքների (տե’ս A/HRC/WGAD/2017/1, A/HRC/WGAD/2018/74 և այլն) համաձայն՝ կալանավորումը պետք է կիրառվի որպես վերջին միջոց (last resort), երբ այլընտրանքային խափանման միջոցներով հնարավոր չէ հասնել հետապնդվող նպատակին։ Ըստ այդմ, եթե կիրառվում են այլընտրանքային միջոցներ, կալանավորումը դադարում է որպես վերջին միջոց լինել իրավաչափ։ Հակառակ մոտեցումն ուղիղ ճանապարհ է դեպի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման արձանագրում։

Այս ամենին նաև երեկ գումարվեց այն, որ առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ պայմանավորված Վարդան Ղուկասյանը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղից, ըստ նախնական տեղեկությունների, առանց հետազոտություններն ամբողջությամբ ավարտելու արդեն ետ է տեղափոխվել ՔԿՀ։ Նրա առողջական վիճակը ժամանակին ևս պատշաճ իրավական գնահատման չէր ենթարկվել դատարանի կողմից ամենից ծանր՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս։

2025 թվականի հոկտեմբերի 21-ից Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազատության իրավունքի սահմանափակումն իրավական առումով ակնհայտ ոչ իրավաչափ է, նա պետք է անհապաղ ազատ արձակվի իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների ուժով։

Վարդան Ղուկասյանի պաշտպան Առնոլդ Վարդանյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից

Հաջորդ գրառումը

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Համանման Հոդվածներ

Նորություններ

2026-ի ընտրություններից առաջ նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին. Էդմոն Մարուքյան

07/11/2025
Նորություններ

Լավրովը ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկել է հրադադար՝ առանց հայկական ԶՈւ-ն շփման գծից դուրս բերելու. Բայրամով

07/11/2025
Հոգևոր

Կարգալուծությունն՝ ըստ եկեղեցական իրավունքի. Տեր Եսայի քահանա Արթենյան

07/11/2025
Հոգևոր

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական