Լարված իրավիճակ է Գյումրիում: Իրավապահները հայտնել են, որ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել:
Նա մեկուսացված է իր աշխատասենյակում, աշխատասենյակի շուրջ ԱԱԾ-ը աշխատակիցներն են, սակայն, Ղուկասյանը ձերբակալված չէ:
Ըստ տեղեկությունների՝ փորձում են բերման ենթարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն՝ քրեական վարույթի շրջանակներում։