Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ. Փոշոտված թղթեր (մաս 1)

03/08/2022
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թոթովենցը 1930-ականներին բացի «Բաքու» եռահատոր վեպից ունի նաև այլ ստեղծագործություններ, որոնք դուրս են մնացել (գուցեև դիտավորյալ) ուսումնասիրողների ուշադրությունից։ Այդպիսի «մանևրում» է պատահել նաև «Գարուն…» բանաստեղծության հետ, որտեղ անթաքույց ջերմ վերաբերմունք կա սոցիալիստական կարգերի հանդեպ։ Միտումը, միջոցը և արդյունքը էական չէ. սա հայ մեծ գրող Թոթովենցի գիրն է։
Բանաստեղծությունն առաջին անգամ է մեքենայագրված հանձնվում ընթերցողի ուշադրությանը։

***

ԳԱՐՈՒ՜Ն, ԳԱՐՈՒ՜Ն, ԳԱՐՈՒ՜Ն

Ահավոր աղմուկ կա հողի ընդերքներում խելահեղ  

մի շարժում, սրտատրոփ մի անձկություն, համառ ձգտում

դեպի վեր, վասնզի դուրսը, աշխարհի և մեր սրտերի վրա,

մրրկում է արևը ու հողի ընդերքներում յուրաքանչյուր սիրտ,

յուրաքանչյուր կենդանի բջիջ խլրտում է՝ դուրս պոռթ-

կալու և լսելու արևի բյուրաբյուր պատգամների համանվագը:

Աղմկում է և մրրկում է մարդկային արյունը, վասնզի

կարմրում և հորդում, երբ արևի հեշտանքից փխլվում է և փլչում,

երբ երգող առվի ափերին վառվում

է խոտը, երբ անսահման խոլականությամբ վազում են  

ջրերը լեռնաշխարհի սարերից, երբ ցնծում է ծառի ա-

վիշը, երբ հողմը, լայնածավալ, գորովագին և գաղջ թևե-

րով սավառնում է դաշտերով և երբ հարավի թռչունի

առաջին թևը խազխզում է մեր դեռևս լերկ դաշտավայրը:

   Դողում են թփերը արևի ծփանքի տակ, դողում են

ծառերի ճյուղերը մերկ, դողում են, ինչպես հարսները  

թանկագին և կենդանի «բույրերով», դողում են բերկրապա-

տար, դողում են, վասնզի պիտի ծնեն, պիտի ծնեն երանգ-

ները, պիտի ծնեն միրգը քաղցրաբույր և քաղցրահամ,

սարսռում է արևակողի ողջ բլրակը, սարսռում է, ինչպես

մոր սիրտը, վասնզի նա պիտի բանա իր վիթխարի կուրծքը

իբրև սկուտեղ և իբրև համայնական բեմ, իր հարստությամբ,

գույնով և բույրով, աշխարհի և մարդկության առաջ:

   Արևը… արևը շոշափվում է, թանձրացյալ է

շողը, արևը ծեփում է պատերն ու կտուրները, ծեփում է,

որպես ոսկեղեն և հրեղեն մի շաղախ, շոշափելի է նրա

ջերմությունը, շոշափելի է նրա ծփումը, շոշափելի է

նրա կոհակը, որ անցնում է մեր երակներով:

   Ցնծում է լեռնաշխարհի լիճը, լեռնաշխարհի

վիթխարի և փիրուզյա դաշխուրանը, արևն ըմպում է

նրա մանիշակագույն նեկտարը և լիճն ըմպում է, փոխադարձա-

բար, արևի նարնջագույն գինին:

   Հարավի թռչունի առաջին թևի հետ միասին մեր

դաշտանկարում գծագրվում է «և» մի հերոսական կերպարանք,

կերպարանքը համայնական սերմնացանի, կերպարանքը

հաղթական դարաշրջանի, կերպարանք, որ դրոշմում  

է իրեն ժամանակի սպասումների վրա անջնջելի, իբրև

ոսկեղեն և հրեղեն մի բարձրաքանդակ, անջնջելի, վասնզի

համայնական սերմնացանը ցանում է այնքան խորը

և այնքան առատ, որ հնձեն դարերը, հնձեն ու չվերջա-

նա, հնձեն ագահաբար գալող սերունդները, և որքան  

ագահաբար հնձեն, այնքան ագահաբար աճի, բարձրա-

նա, հորդի ու վարարի, վարարի համայնասփյուռ քաղցն

աշխարհի, վարարի ու ողողի թշվառությունը, որ

դարձավ ամոթ և նախատինք անցյալ բոլոր պատմություն-

ների մեջ:

 Ո՜վ համայնակա՛ն սերմնացան, քո մի հատիկ քրտինքն  

ավելին է կշռում, քան բոլոր մարգարիտներն արևելյան  


3 / 8

աշխարհի, քան բոլոր ոսկին արևմտյան ոստանների,

վասնզի քո քրտինքը ջինջ է, ինչպես աստղը մեր երկնքում,

և ինչպես ցողը վարդի թերթերի վրա, մաքուր է, ջերմագին

և ստեղծագործող, ինչպես բուռն և անկեղծ սիրով  

վառված հղի կնոջ քրտինքը։

   Բարձրացի՛ր, ո՜վ համայնական սերմնացան, մեր

սրտերի վրա և մատյաններում, թո՛ղ երգեն քեզ մեր  

բանաստեղծները հզոր և վիպասանները երկարաշունչ

և խոհական, թո՛ղ երգեն քեզ գուսանները ժողովրդական,

թո՛ղ պատկերեն քեզ նկարիչները բազմերանգ և ծաղկող-

ներն ընտիր, քեզանով թող հուզեն մեզ թատերգակները

և դերասանները պերճախոս և պերճաճկուն, թո՛ղ քո

աշխատանքի կենդանարար ներգործությամբ «ցնցեն» մեզ

ղեկավարները պետության և հռետորները հասարակության։

   Հողի ընդերքների աղմուկի և անձկության հետ միասին և

համընթաց լսվում է համայնական սերմնացանի առողջ, «խորավստահ»,

վճիտ և կենդանաշունչ աղաղակը։

   «Խորավստահ» է նրա ձայնը, որովհետև նա դառնում է

տառապագին ոգորումներից հաղթական, վասնզի նա վա-

ռել է հուրը գիշերվա խավարում, արևի նման, հուրը մար-

տնչումի, հուրը անշահագործ և անկախ և հպարտ և «ու-

րիշ» կյանքի, վասնզի նա խավարի ծոցում ցանեց արևի  

սերմեր, ցանեց ծեծված ձեռներով և բռնապետության

հարվածների տակ և պայթեց խավարը, երբ ծլարձակ-

վեց արևի սիրտը:

Խորավստահ է նրա ձայնը, վասնզի նա ձեռնար-

կեց մեծ ստեղծագործություն, երբ տակավին հոսում էր

արյունը ստեղծող երակներից, վասնզի նա կերտում էր ուրա-

խություն, երբ ուրախությունը օտարոտի էր և անհասցե  


4 / 8

և անձև։

   Եվ եկավ ուրախությունը։

   Եկել է և Գարունը;

   Նրա գալն իմացավ առաջին անգամ համայնա-

կան սերմնացանը, վասնզի նրա ականջն ամենազգայունն  

է ամենանուրբ հունչին, վասնզի նա ինքը հողն է,

հողը և համայնական սերմնացանը մի է, ինչպես լույսն

ու ջերմությունը։

   Եվ ահա շուտով կը փրփրեն ծաղիկները, կը ծփան

տերևները, գույները կը մրրկեն աշխարհը և մեր մթին

աչքերը։

Լսեցե՛ք, բացվելու է վարդը, հողի արյան այս

զմայլելի քմահաճույքը, կախվելու է ծիրանը, հողի

ընդերքների զովացած հուրը, մրմնջում է արտին մանի-

շակը տերևների տակ, դողահար և գաղտնի և ցնծալից,

ինչպես առաջին սերը, և ձնծաղիկը ցրտին անկողնից

մաղթում է արևի՜ն, արևի՜ն, արևի՜ն։

   Լսեցե՛ք, եկել է գարունը։

   Եվ թող լսեն նրանք, որոնց կյանքի հեռավոր  

լեռների վրա թափվում է ձյունը և թող լսեն մինչև անգամ

նրանք, որոնց կյանքի մոտավոր բլուրների վրա, առա-

տորեն և անկարեկից և անգութ և համառ, թափվում է

ձյունը։

   Խաղաղություն ձեզ, ո՜վ դուք, որոնց դագաղն անցնում  

է մեր փողոցներից և որոնց մահազդները վառվում են

և հեծեծում մեր մամուլում, ասում եմ՝ խաղաղություն

ձեզ, վասնզի կյանքից հետո և մեզանից էլ

հետո, մենք,

որ ապրում ենք, պիտի հրճվեն և ստեղծագործեն, կյանքը

պիտի փրփրի ուրախության կոհակներով, վասնզի հա-


5 / 8

մայնական սերմնացանը և նրա եղբայրը, ռազմիկը

կարմիր, որ կանգնած է, իբրև հերոսական կերպա-

րանք մեր սահմանների վրա, ստեղծագործում են

անդուլ և անդադար։

   Մեր գարունից ձեզ մի վարդ, ո՜վ անցնողներ։

   Եվ թող մենք ապրենք, քանի ապրում ենք։

   Ի՜նչ փույթ թե անցնում է մեր տների առա-

ջից, գրեթե ամեն օր, թանկագին մի դագաղ, ի՜նչ փույթ

թե նրանց օրորվող և երկարաձգված և դժգույն մար-

մինների վրա դեռ ի զուր թափվում է արևի հուրը։

   Մենք ապրում ենք։

Եվ խելահեղ է այս գիտակցությունը, այնքան

խելահեղ, որ չենք գիտակցում այդ գիտակցությունը։

   Մենք պետք է ապրենք կյանքը, այն խորու-

թյամբ և այն կարոտով, որ պիտի ապրեր անց-

նողներից մեկը, եթե, հանկարծ, վերադառնար

դեպի կյանքը։  

Ի՜նչ խորը խայտանք է ապրելը, ապրել, երբ

Գարուն է, գարու՜ն, գարու՜ն, գարու՜ն։

   Ուրախություն ապրողներին և խորը և ան-

սահման խաղաղություն մեռյալներին։

   Ո՜վ մահ, մենք տալիս ենք քո սառը կրակին մեր

հանճարներն ու վարդերը, բայց ինչքա՜ն կան և պիտի

լինեն։

   Ո՜վ արև, ո՜վ համայնական կյանք, մենք ստանում

ենք ուժ՝ քրքջալու մահվան դեմ և այդ ուժը տալիս

է մեզ իմաստություն արգասավորելու կյանքի յու-

րաքանչյուր վայրկյանը։

Քրքջում է և մահը, բայց մենք այդ քրքջոցը


6 / 8

վերածում ենք պարի և հրճվալից կռույթի,

և պարում ենք երկրագնդի թավալման հետ զուգընթաց

և համաչափ։

   Փչում է հողմը և որոտում է մեր դաշտերում,

մրգաստաններում, այգիներում, փողոցներում և կտուր-

ների վրա և այդ հողմում կա հարավի ծովերի

ջերմությունը, հարավի ծաղիկների խրախճանքը

և գարնան կենարար շունչը։

   Եկել է գարունը։

   Զարթեցե՛ք, մանուկներ Հայաստանի, մանուկներ

այն երկրի, ուր առաջին անգամ մտավ ուրախու-

թյան կառքը քառաձի, նժույգներով հրեղեն,մանուկ-

ներ այն երկրի, որ ծնեց քնարերգուներ վեհաթախծոտ,

ծաղկողներ զմայլելի, ճարտարապետներ մեծահան-

ճար և տառապողներ վսեմ, և մայրեր եղերական

և աղջիկներ դառնաժպիտ և գուսաննե՜ր, գուսաննե՜ր,

գուսաննե՜ր, որոնց երգերը, օրորուն և թախծոտ

և խորը, որոնց երգերը՝ որպես բոցեղեն ծաղիկների

արյուն առվակների եզրին, զովացնեն դարերի

ժողովրդական տրտմությունը, թեթևացնեն մահվան

քարը ուսերի վրա և սրտերում, որոնք համառո-

րեն և հավատքով և իմաստությամբ, կենդանի  

«կպահեն» մեզ՝ մինչև համայնական սերմնացանը։

   Եվ ահա համայնական սերմնացանի կերպա-

րանքը Հայաստան երկրում և հարևան և մեծ

երկրներում։

   Եվ համայնական սերմնցանը ամեն գար-

նանը և այս գարնանը, առավել ոգևորված,

առավել հավատքով, առավել կուտակված


7 / 8

իմաստությամբ և փորձով, ցանում է սերմը։

   Եվ այդ սերմերից պիտի բացվի

հացը, կլոր և կարմիր, ինչպես արևը։

   Եվ այդ «հրափայլակ» սերմից և

այդ արևային հացից պիտի ծնվեն նոր քնարեր-

գուներ դարերի տառապանքից զգաստացած

և նոր ուրախությունից մրրկված, և նկարիչներ

և երգչներ և ճարտարապետներ, որոնք պիտի

կառուցեն ոչ միայն «երկնակարկաս» և մեծ, այլև

գեղեցիկ և արևապարփակ, վասնզի, Հայաստան

երկիր, դու նրանց տալիս ես նյութը քո կրծքից

և երակներից։

   Համայնական սերմից պիտի ծնվեն երկեր

երկարաշունչ և խրախճալից, վասնզի սերմը,

որ ցանվում է այժմ մեր տառապած և «արյու-

նա․․․» հողի մեջ, արևն է փշրված։

   Զարթեցե՛ք, մանուկնե՛ր Հայաստանի, վազե-

ցեք մեր դաշտերով բոկոտն, որպեսզի հողի հուրը

անցնի ձեր սրտին և հրդեհի ձեր արյունը, վա-զեցե՛ք, ինչպես եղնիկները «թեթևասույր», ինչպես«հոտը», երգեցե՛ք, երգեցե՛ք, վասնզի ազատ էձեր հայրենիքը, վասնզի նրա սրտի վրա ստեղ-ծագործում է համայնական սերմնացանը և նրա եղբայրը, ռազմիկը կարմիր, զարթուն ևդյուցազնորեն հսկում է սահմանները։ Գարուն է։ Ցնծում է հողը, վասնզի գրկում են, տրո-րում նրան և բեղմնավորում հրեղեն սերմերով։ Ահեղ մի հրճվանքով սարսռում են մեր8 / 8հոգիները հունձքի և մրգաստանների հեռապատ-կերից։ Գարուն է, գարու՜ն, գարու՜ն, գարու՜ն…

Պատրաստեց` Հայկ Սիրունյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալեն Սիմոնյանը պահանջում է Սաղաթելյանից հրապարակային ներողություն և երկու միլիոն դրամ բռնագանձում

13/11/2025
Նորություններ

Բռնապետական կարգերի հաստատման հերթական քարփինջն ա դրվում ու էդ պատը քանդվելու ժամանակ դրա փլատակների տակ շատերն են մնալու. փաստաբան

13/11/2025
Նորություններ

«Անտիֆեյք»-ի գրասենյակում իրականացնում է խուզարկություն. Ռուբեն Մելիքյան

13/11/2025
Նորություններ

Վազգեն Սաղաթելյանը ևս ձերբակալվել է

13/11/2025
Հաջորդ գրառումը

Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական