Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Վահան Բադասյանը նշանակվել է ԱՀ նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Միքայելի Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, ով զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։