Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահագն Կարենց

26/09/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վահագն Հովհաննեսի Կարենց (իսկական ազգանունը՝ Կարապետյան, ապրիլի 27, 1924, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ – սեպտեմբերի 23, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1954 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից:

Վերցրել է իր ազգանվան առաջին վանկը՝ Կար, միացրել հայկական ազգանվանակերտ ենց վերջավորությանը և ստեղծել Կարենց գրական անունը։

Կենսագրություն

Ծնվել է Լենինական քաղաքում։ 1942-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, աշխատել «Մարտ հանուն հայրենիքի» զինվորական թերթում։ 1950 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1952 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1952-1953 թվականներին աշխատել է Կիրովականի «Կայծ» թերթում որպես բաժնի վարիչ, Աբովյանի շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար։ 1955-1958 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գործերի կառավարիչ, ակումբի վարիչ, գրական խորհրդական։ 1958-1980 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը։

Թարգմանվել և ռուսերեն լույս են տեսել Վ. Կարենցի «Անձրևից հետո» (Երևան, 1957), «Արահետը ձյան տակ» (Մոսկվա, 1971), «Նախերգանք լեռներում» (Մոսկվա, 1985) գրքերը։ Մահացել է Երևանում:

Վ. Կարենցի երկերի մատենագրություն

Գրքեր

Բանաստեղծություններ, Ե., Հայպետհրատ, 1954, 66 էջ:
Լիրիկա, Ե., Հայպետհրատ, 1954, 66 էջ:
Աղբյուր, Ե., Հայպետհրատ, 1957, 135 էջ:
Կակաչներ, Ե., Հայպետհրատ, 1959, 217 էջ:
Արահետը ձյան տակ, Ե., Հայպետհրատ, 1963, 195 էջ:
Հորս ճերմակ ձին (բալլադներ), Ե., Հայպետհրատ, 1964, 41 էջ:
Նախերգանք լեռներում, Ե., «Հայաստան», 1967, 155 էջ:
Լուսաբացին (պոեմ), Ե., «Հայաստան», 1967, 53 էջ:
Բարի լույս, աշխարհ, Ե., «Հայաստան», 1970, 200 էջ:
Կանտատ վերածննդի, Ե., «Հայաստան», 1973, 70 էջ:
Սպիտակ ձիավորը, Ե., «Հայաստան», Ե., «Հայաստան», 1973, 80 էջ:
Իրիկնային ճամփաներ, Ե., «Հայաստան», 1974, 288 էջ:
Մեղեդիներ ջութակի համար, Ե., «Սովետական գրող», 1977, 313 էջ:
Մանկության թռչնակներ (բանաստեղծություններ և բալլադներ), Ե., «Սովետական գրող», 1980, 52 էջ:

Մամուլ

Գիմնազիստ Լենինի նկարի առաջ; Սևան; «Ուրախություն՝ փաթիլներին առաջին ձյան»: «Գրական թերթ», 1969, № 1:

Վ. Կարենցի կատարած թարգմանությունները (ռուսերենից և քրդերենից)

Ամինե Ավդալ, Գյուզիա (պոեմ), Ե., 1956, 91 էջ:
Չայուպի Անտոն, Բանաստեղծություններ (թարգմանության հեղինակակից Միքայել Հարությունյան), Ե., Հայպետհրատ, 1956, 130 էջ:
Ուսուվե Բաքո, Սրինգ (քրդական ժողովրդական պոեմ), Ե., Հայպետհրատ, 1958, 69 էջ:
Սիաբանդ Սիաբանդով, Սիաբանդ և Խաջե (քրդական ժողովրդական պոեմ), Ե., Հայպետհրատ, 1962, 141 էջ:
Վլադիմիր Բաշև, «Որքան ո՜ւշ եք ինձ համբուրում…» (բանաստեղծություն): «Գարուն», 1967, № 3, էջ 53։
Նեդյալկո Յորդանով, Զրույց հեծանիվի հետ (բանաստեղծություն): «Գարուն», 1967, № 3, էջ 54։
Նադյա Կեխլիբարովա, Կինը (բանաստեղծություն): «Գարուն», 1967, № 3, էջ 54։
Սիաբանդ Սիաբանդով, Երջանիկ ճակատագիր (պոեմ), Ե., «Հայաստան», 1969, 148 էջ:
Կուլիև Կայսին, Վիրավոր քարը, Ե., «Հայաստան», 1969, 108 էջ:
Պրահբջոթ Քաուր, Հնդկուհու սերը, Ե., «Հայաստան», 1970, 114 էջ:
Դուդին Միխայիլ, Լիրիկա, Ե., «Սովետական գրող», 1979, 128էջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 925 նոր դեպք. մահացել է 13 քաղաքացի

Հաջորդ գրառումը

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
Հաջորդ գրառումը

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական