Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ընթերցվել է դատավճիռ, ըստ որի՝ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին մեղադում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։
Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարել էր, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։