ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները ակտիվորեն աջակցում են Բելառուսի ինքնիշխանությանը և անկախությանը: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում կայացած մամլո ասուլիսում:
«ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն ակտիվորեն աջակցում են Բելառուսի ինքնիշխանությանն ու անկախությանը: Մենք չենք ավելացնում մեր ռազմական ներկայությունը տարածաշրջանում», շեշտել է նա: