ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 12-13-ը կայցելի Վաշինգտոն, որտեղ հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հետ. նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ. հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքը։
«Ստոլտենբերգը հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ-ի Սենատի՝ ՆԱՏՕ-ի գործունեության դիտորդական խմբի անդամների հետ», – ասվում է հայտարարության մեջ։