Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԻ և ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստի և կեղծիքի հերթական տարափը տեղաց օր օրի նվազող իր համակիրների շփոթահար բազմության գլխին։ Այս անգամ, սուտը անցավ բոլոր հնարավոր սահմանները՝ իր հետագա կապիտուլացիան արդարացնելու մոլուցքում, Փաշինյանը քարուքանդ արեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը, կասկածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Արցախի Հանրապետության գոյության օրինականությունը և ինքնորոշման իրավունքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, և նույնիսկ, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ Ադրբեջանի մաս (և շեշտեց, որ դա լեզվի պատահական սայթաքում չի)։

Այս ամբողջ սուտը եկել էր արդարացնելու Փաշինյանի 4,5 տարվա անփառունակ գործունեության արդյունքը ՀՀ վարչապետի պաշտոնում, որի ընթացքում նա, կերակրելով իր կողմնակիցներին պայծառ ապագայի մասին սին խոստումներով, իրականում հիմնահատակ ավերեց Հայաստանի անվտանգության ողջ համակարգը՝ բանակը, պաշտպանական ենթակառուցվածքը, դաշնակցային հարաբերությունները, բնակչության հայրենասիրական և մարտական ոգին, հայկական սփյուռքի ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունները, և կանգնեցրեց մեր երկիրը անխուսափելի կորուստների առջև։ Այս կորուստների պատասխանատվությունը Փաշինյանի և նրա մոլի հետևորդների վրա է, սակայն կորուստների ծանրությունը ընկել է և շարունակելու է ընկնել բոլորիս ուսերին, ուստի մենք պետք է կարողանանք ազատվել Փաշինյանի ձախողակ իշխանությունից, և նոր էջ բացենք մեր պետության պատմության մեջ, որը թույլ կտա մեզ հեռանկարում հաղթահարել այդ կորուստները, և դնել մեր ապագա կեցութան և հաղթանակների հիմքերը։

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առավել խելամիտ ճանապարհը նրան Ազգային ժողովում անվստահություն հայտնելն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից, առանձին պատգամավորական խումբ ստեղծեն, և բանակցությունների մեջ մտնենք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի թեկնածություն համաձայնեցնելու։ Դա կարող է լինել քաղաքական հեղինակություն վայելող ցանկացած կոմպրոմիսային անձ, որն ընդունելի կլինի հիմնական քաղաքական ուժերի համար, և որի շուրջը կձևավորվի ներկայացուցչական հակաճգնաժամային կառավարություն՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու և երկիրը Փաշինյանի ստեղծած անվտանգային աղետից հանելու մանդատով։

Իրական խնդիրը այստեղ ոչ այնքան նոր վարչապետի անձն է (նրա շուրջ կարելի է ձևավորել ժամանակավոր համաձայնություն), որքան այն 20 պատգամավորները, որոնք պատրաստ կլինեն դեմ գնալ Փաշինյանին, հաղթահարել իրենց վախերը, և պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։ Ուստի ես այստեղ դիմում եմ ՔՊ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի՝ եթե Փաշինյանի ստերի տարափը ձեր մոտ էլ ներքին ընդվզում և հակակրանք առաջացրել, եթե դուք էլ եք հասկանում, որ սեփական ձախողումների պատճառով չի կարելի կործանել մի ամբողջ երկիր և ջուրը գցել սերունդների մաքառումը, արյունն ու քրտինքը, եթե դուք էլ հասկանում, որ թշնամուն անվերջ զիջումները մեր երկիրը տանում են անդունդ, և որ մենք կարող են Փաշինյանի ղեկավարությամբ կորցնել մեր ողջ պետությունը, քայլ արեք այսօր, և մերժեք ձեր ներսում Փաշինյանին՝ որպես ստախոս և քաղաքական բանկրոտ։ Եթե դուք չգիտեք, թե ինչ պետք է անեք դրանից հետո, եկեք խոսենք և միասին լուծումներ գտնենք՝ շատերդ տեղս գիտեք, կամ կարող եք հեշտությամբ գտնել, եթե Փաշինյանը նույնիսկ ինձ նորից բանտ ուղարկի, որպես պատգամավորներ կարող եք ինձ այցելել այնտեղ։

Մենք ունենք ձեզ առաջարկելու իրական լուծումներ, և եթե մեր ներսում համարձակություն գտնենք, թեև կորուստներով, կարող ենք միասին հաղթահարել մեր երկրի այս գոյութենական ճգնաժամը։ Քայլը ձերն է, տիկնայք և պարոնայք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս…էդ լեզվի սայթաքում չի, ուրիշ խորքեր էլ կան. ԱԺ-ում Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ

Հաջորդ գրառումը

Քրեակատարողական հիմնարկը պատրաստ էր տղայիս քննություններն իր մոտ անցկացնել, բայց համալսարանն անդրդվելի էր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025
Հաջորդ գրառումը

Քրեակատարողական հիմնարկը պատրաստ էր տղայիս քննություններն իր մոտ անցկացնել, բայց համալսարանն անդրդվելի էր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական