Տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը: