Ստեփանակերտը բնակեցվում է ադրբեջանցիներով. հայտնում է ադրբեջանական APA-ն՝ հղում անելով Ալիևի՝ Ասկերանի, Ակնայի, Խոջալուի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովին։
Նա հայտնել է. «Խանքենդիում արդեն ապրում է 3000 հոգի։ Առաջիկայում այդ քաղաք կտեղափոխվի ևս 322 մարդ։ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է բնակիչների թիվն ավելացնել»։