ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համար բանակցություններ վարել վերջինիս հետ: Այս մասին լրագրողներին ասել է Ազգային անվտանգության հարցերով պետության ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը:
«ԱՄՆ նախագահը մտադիր է զսպել Իրանը միջուկային զենք ձեռք բերելու հարցում:․․․ Նա պատրաստ է նստել Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք վերադառնալ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումներին», ասել է Սալիվանը CBC հեռուստաալիքի եթերում:
Բացի դրանից, Վաշինգտոնը հետ է կանչել Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու իր պահանջը: Այն առաջ էր քաշվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այն բանից հետո, երբ ամերիկացիները դուրս եկան միջուկային գործարքից: Այսպիսով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը ամբողջապես մնում է ուժի մեջ: