Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սպառնալիքները բացահայտելու համար կարեւոր է օգտագործել ԱՊՀ Անվտանգության խորհուրդների կանխատեսման ներուժը. Պուտին

Աշխարհի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը հեռու է կայուն լինելուց. ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ նիստի մասնակիցներին ուղղված իր ելույթում։

Պուտինի ուղերձն ընթերցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ սպառնալիքները բացահայտելու համար կարեւոր է օգտագործել ԱՊՀ Անվտանգության խորհուրդների կանխատեսման ներուժը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է ժամանակին փոփոխություններ կատարել ԱՊՀ երկրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերում՝ պաշտպանության ոլորտում եւ ահաբեկչության դեմ պայքարում։