Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սորոսը, իրա հերը ո՞ւմ շունն են». Սորոսի գրասենյակն Ալեն Սիմոնյանի դեմ բողոքել է ԱԺ նախագահին

20/08/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ՀՀ ժողովորդին և իր կողմից ընտրված իշխանությանը։ Մեծ տառերով գրեք դա ձեր գրասենյակի պատին ու մերվեք այդ մտքի հետ։
Սա Հայաստանն է և վերջ»,- հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրոյցում  նա շեշտել էր. «Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:

Այս հայտարարություններից հետո «Բաց հասարակության հիմնադրամները», որը հանրության շրջանում  հայտնի է որպես Սորոսի գրասենյակ, դիմել է ԱԺ նախագահին:

Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.

Մեծարգո պրն․ Միրզոյան․

Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ, Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական և բառապաշարային դրսևորումներով, ինչպես նաև արտահայտած բովանդակությամբ։

Կարծում եմ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան Բաց հասարակության հիմնադրամների նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը և Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը։ Ես ավելի քան վստահ եմ , որ Ձեր կուսակցության՝ լեգիտիմ քաղաքական իշխանության համար, անպատվություն է նման փաստարկներով հանդես գալը, անգամ եթե/ երբ հարկ եք համարում հանցավոր ռեժիմի ամենագռեհիկ ներկայացուցիչներից մեկի հետ բանավիճել։

Իսկ եթե պարոն Սիմոնյանը, զուտ մրցում է Նարեկ Մալյանի ՎԵՏՈ նախաձեռնության հետ, ապա կարելի է միայն արձանագրել ցավալին և անհավանականը՝ նա կարողացավ քաղաքական բանավեճի բարոյականության նշաձողը իջեցնել վերջինիս սահմանած ռեկորդից ավելի ցածր։

Ինչևէ, ես կարծում եմ, որ խնդիրն արժանի է լուրջ ուշադրության, քանի դեռ այն չի շահարկվել մամուլում, և ես ակնկալում եմ Ձեր անդրադարձը դրան, և ամենայն հարգանքով խնդրում եմ, նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի ձևավորում և լսումներ այս հարցի շուրջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մուրադ Մըհչը․ «Միտումնավոր աչք է փակվում Սթանոզի (Անկարա) հայկական գերեզմանոցն ավերելու վրա»

Հաջորդ գրառումը

Իշխանության հերթական պրոպագանդիստական փուչիկը տրաքում է. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Իշխանության հերթական պրոպագանդիստական փուչիկը տրաքում է. քաղաքագետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական