Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչներն այսօր փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը։ Նրանք այսկերպ արտահայտում են իրենց բողոքը համայնքների խոշորացման դեմ։ Գեղամասարցիների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել։
Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել բնակիչներից մեկին, ինչի հետևանքով քաղաքացիների եւ ոստիկանների մինջեւ սկսվեց քաշքշուկ։
Բնակիչները ճանապարհը փակել էին նաեւ իրենց ավտոմեքենաներով։ Ոստիկանները այդ ավտոմեքենաներից մեկը հրելով՝ դուրս հանեցին ճանապարհից։