Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սյունիքում 15 զինծառայողի տեղափոխող «Կամազ»-ը կողաշրջվել է. 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ  հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշկեշռում, որում եղել են 15 զինծառայող, վնասվածքներ են ստացել 7-ը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: