Սյունիքի փոխմարչզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման մեջ: