Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սյունիքը խաղաղ ճանապարհով թուրքերին հանձնող նիկոլիզմը այդ հանձնումը փորձելու է հիմնավորել Ռուսաստանի անգործությամբ»․ Տիգրան Սարուխանյան

14/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեկ տարուց ավել է ինչ հորդորում եմ պատրասվել մեծ պատերազմի։ Չե՛ք լսում։

Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստում, մեծ խաբեբան՝ Փաշինսկին, ճիշտ նույն կերպով, ինչպես անում էր ԼՂՀ վերջին պատերազմի օրերին բացեց իր կեղծիքի մեծագույն տոպրակը։ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից պատրաստված այն տեքստերը, որոնք փայլուն կատարում են ստանում հայկական վաճառական միջավայրում, խոսում են այն մասին, որ նա կրկին ստում է։

Ստում է այնքանով, որքանով որ ՌԴ-ը որևէ ռազմական օգնության մասին դիմում ՀՀ կառավարությունից չի ստացել։ Ես դրան առնվազն չեմ հավատում։ Չեմ հավատում, քանի որ կրկին վկայակոչվեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցը, համաձայն որի, իբր Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկվել։

Ֆրանսիան չի կարող ռազմական օգնություն ցուցադրել ՀԱՊԿ-ի անդամ որևէ պետության, մասնավորապես Հայաստանին այն պատճառով, քանի որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի թշնամի հանդիսացող Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է։ Համենայն դեպս թղթի վրա։ Այս ելույթը կրկին հիմքեր է նախապատրաստում Հայաստանում ռուսատյացության տարածման համար։ Սյունիքը խաղաղ ճանապարհով թուրքերին հանձնող նիկոլիզմը այդ հանձնումը փորձելու է հիմնավորել Ռուսաստանի անգործությամբ։ Մինչդեռ ՀՀ սահմանների պաշտպանությունը ՀՀ զինված ուժերի գործն է, որը օգնության խնդրանքով կարող է դիմել իր դաշնակցին։

Հրաժարվելով ռազմական լուծումից՝ ՀՀ-ն ոչ միան հեղինակազրկում է իր գրեթե ոչնչություն դարձած քաղաքական իմիջը, այլև՝ ապտակում Ռուսաստանին։

Ֆրանսիայի նախագահի հիշատակմամբ, Արևմուտքի ու թյուրքիզմի հանձանակատարը էլ ավելի է սրում հայ-ռուսական հարաբերությունները, սեփական դաշնակցին կրկին հուշելով իր անհուսալիության մասին։

Պարզ հարցերը մեծի մասամբ, անգամ բարդ թվացողները, ունեն պարզ լուծումներ, դրանք բարդացվում են միայն այն ժամանակ, երբ բացակայում է լուծման ձգտումը։

Իսկ պնդումներն այն մասին, որ բանակցում են, որպեսզի խուսափեն արհավիրքից միայն կեղծիք է։ Չէ՞ որ թշնամին արդեն ձեր բակում է և խաղաղ հեռանալու մտադրություն չունի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն.Արման Թաթոյան

Հաջորդ գրառումը

«Նիկոլ և անվտանգություն հասկացությունները բացառում են մեկը մյուսին, իրարամերժ են, անհամատեղելի, կամ մեկն է լինելու, կամ՝ մյուսը». Դավիթ Ջամալյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

«Նիկոլ և անվտանգություն հասկացությունները բացառում են մեկը մյուսին, իրարամերժ են, անհամատեղելի, կամ մեկն է լինելու, կամ՝ մյուսը». Դավիթ Ջամալյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական