Հրաձգության ժամանակ վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն և տեղափոխվել հիվանդանոց։
Տեղական TA3 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հանդլովա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաքից մոտ 150 կիլոմետր հյուսիս-արևելք։
Հաղորդվում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել։