Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերո Խանզադյան. «Աղասի Խանջյան»

21/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1936 թվականի հուլիսի 9-ին սպանվեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:
       Ժամանակակիցները շատ մանրամասներ և դրվագներ են պատմում կապված նրա մարդկային վեհ հատկանիշների հետ, նրան վիճակվեց Հայաստանի Հանրապետությունը  ղեկավարել ծանրագույն ժամանակներում, բայց նա վայելում էր սեփական ժողովրդի վստահությունն ու հարգանքը:
   Սերո Խանզադյանը առաջին անգամ  Գորիսում է հանդիպում նրան. դպրոցական պատանիներ իջել էի ձորը խուրձ կրելու, երբ «երեք պլպլացող, սև, մարդատար ավտո» խրտնեցնում են  նրանց ձիերին:
          «Մենք աշխատեցինք խոսել գրական լեզվով: Անհարմար է այդպիսի լավ մարդու հետ «գյուղավարի» խոսել: Շալունց Անդրանիկը ձեռքը դրեց ուսիս և ասաց.
          -Էս տղան ուզում ա գրող դառնա:
Մարդը զարմացած նայեց ինձ:
          -Գրո՞ւմ ես, տղա’ ջան»:

          Ներկայացնում ենք «Ինչպես հիշում եմ» գրքից մի հատված` նվիրված Աղասի Խանջյանին:            «1933 թ., գարուն:
          Մեր ձորերում սաստիկ սով էր:
          Մանկավարժական տեխնիկումի երկրորդ կուրսի ուսանող էի: Մեզ օրը երեք հարյուր գրամ հաց էին տալիս: Մարդիկ, մանավանդ երեխաներ, մեռնում էին սովից: Մեր տանը տասնմեկ շունչ էր, բոլորն էլ քաղցած:
          Ստիպված թողեցի ուսումս և գնացի սևագործ բանվոր դարձա: Ճանապարհ էինք շինում: Մեզ` բանվորներիս օրը վեց հարյուր գրամ հաց էին տալիս ու մի աման տաք ճաշ: Ճաշն ուտում էի, հացը բերում քույրերիս:
          Մի երեկո, երբ աշխատանքից տուն եկա, քաղաքում ինձ ասացին, թե Խանջյանը եկել է Գորիս: Գնացի նրան տեսնելու, բայց նա գտնվում էր ինչ-որ դռնփակ ժողովում: Պարզ է, ինձ ներս չթողին:
          Տուն եկա: Մայրս ձեռքերը խաչած նստել էր մեր միակ ցեխապատ, խղճուկ սենյակի շեմին`քարի վրա: Ինձ տեսնելով` լաց եղավ: Լաց եղան նաև վեց քույրերս ու եղբայրս: Այդ օրը ևս նրանք ոչինչ չէին կերել, քաղցած էին: Սով էր լեռներում: Հայրս պահում էր  նաև իր քրոջ երկու որբերին:
          Հայրս տուն եկավ` թևի տակ եղան,թե ձիու պոչ-ագի  ու խոզի երկու ականջ: Մայրս դրանք եփեց : Մեզ մի-մի պատառ պոչ ու ականջ տվեց : Մենք սկսեցինք կռծել այկդ պինդ անհամությունը:
          Հանկարծ մեր տուն մտան չորս-հինգ հոգի: Դրանցից միայն ճանաչում էիք Ապուն Ծատուրին: Նա մեր գյուղխորհրդի  նախագահն էր: Մյուսներն օտարականներ էին: Ծատուրյանը ներս մտավ բարկացած, նեղացած, կանգնեց սենյակի հողե հատակին ու ձեռքը մեզ մեկնելով` ասաց.
          – Դե հիմա տեսեք, այ մարդիկ: Որ ասում եմ գյուղիս սովածը շատ ա, չեք հավատում: Ըհը’, էս մի սոված տուն: Բա էս երեխեքը մե՞ղք չեն, սովից կոտորվում են:
Օտարականները նայեցին մեր սենյակը: Դա անշուք, հողահատակ խրճիթ էր, դատարկ ու լպստած: Քույրերս նորից լաց եղան: Չէին կարողանում ծամել եզան (թե ձիու) ագիների ողերը: Հայրս Ծատուրին հարցրեց.
          -Էս ի՞նչ խաբար ա Ծատուր:
          -Խանջյանը եկել ա մեր քաղաքը,-ասաց Ծատուրը:-Գնացի ասացի`ընկեր Խանջյան, ժողովուրդը սոված ա, մի ճար արա: Շրջկոմի քարտուղարը վրաս պրծավ, թե սուտ ես ասում, մեզ մոտ սոված մարդ չկա: Խանջյանը էս ընկերներին դրեց  հետս, որ ման ածեմ, սովածներին տեսնեն: Առաջինը քու տունն եմ բերել:- Նա դարձավ ընկերներին:-Հիմա տեսա՞ք…

Նրանք գնացին իրենց հետ տանելով նաև մռայլ ու հուսահատ հորս:
          Առավոտյան հայրս ինձ կանուխ վերկացրեց: Տարավ եկեղեցու բակը: «Զագոտզեռնոյի»  պահեստը եկեղեցումն էր: Այնտեղ շատ մարդ էր հավաքված : Մեզ երեք պարկ լիք-լցված  ցորեն տվին: Մինչև դա ջրաղաց տանելը ես մի երկու բուռ լցրի բերանս ու կերա: Հորս հարցրի.
          -Ապա, էս ցորենն ո՞վ տվեց մեզ:
          -Խանջյանը,-ասաց նա,-ընկեր Աղասի Խանջյանը:
          Արևը  երկար լինի: Սովյալներին հաց է բաժանել:
          Այդ գարնանն ապրեցինք կուշտ, մինչև նոր հացը հասավ:
          1936, ամառ:
          Գտնվում եմ Ստեփանավանում: Մեր շրջանից շատերի հետ, ինձ էլ են ուսղարկել ուսուցիչների վերապատրաստման դասընթացների:
          Հուլիսի ինը, թե տասն էր: Մի օդանավ պտտվեց Ստեփանավանի վրա և թռուցիկներ թափեց: Թռուցիկը հաղորդում էր  Աղասի Խանջյանի ինքնասպանության մասին` Թիֆլիսում: Ինձ հետ էր մեր Գորիսի  Տեղ գյուղացի  ուսուցիչ Ասատուր Չերքեզյանը: Նա ինձ ասաց.
          -Չեմ հավատում, թե Խանջյանն ինքնասպանություն է գործել: Նրան երևի սպանել են:-Լռեց, լռեց Ասատուրը, ապա տագնապով շշնջաց:-Ուրիշի բան չասես…
          Տխուր-դաժան օր էր:
          Չեմ հիշում, քառասունինը, թե հիսուն թվականն էր: Չեմ հիշում, թե ում էինք տարել թաղելու, Թոխմախանի գերեզմանատանը: Ձմեռ էր և սառչում էինք: Երբ թաղումից գալիս էինք, մեր ընկերներից մեկը մեզ մի կարմիր, անտաշ, խոշոր քար ցույց տվեց:
          -Այստեղ է թաղված Խանջյանը:
          Ես խոնարհվեցի նրա շիրիմի վրա: Հիշեցի նրա տված հացը այն սարսափելի սովի տարին»:[1]


[1] Սերո Խանզադյան, «Ինչպես հիշում եմ», Երևան, 1988, էջ`44-47:


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շունը

Հաջորդ գրառումը

Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին․ Գարեգին Բ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Միջազգային

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին․ Գարեգին Բ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական