Սիրելի հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը խորհրդանշում է մեր ժողովրդի ազատության և ինքնորոշման համար տարվող պայքարի հաղթանակը։ Անկախությունը ոչ միայն նվաճում է, այլև պատասխանատվություն։ Սա այն ճանապարհն է, որը մենք սկսել ենք 33 տարի առաջ, և այն պետք է շարունակվի հանուն մեր սերունդների, հանուն ապագայի։
Այս դժվարին փուլում կալանավորումը պետության համար մղվող պայքարի ձև է։ Եվ այս թող լինի հիշեցում.
պետության անկախությունը նաև յուրաքանչյուրիս անկախությունն է՝ լիարժեք արժանապատվությամբ և իրավունքներով։
Մեր պայքարը շարունակական է, քանի դեռ Հայաստանում յուրաքանչյուր անձ չի զգում ազատության իսկական արժեքը:
Թող մեր երկիրը լինի հզորության զարգացման և հաղթանակի օրինակ։
Փառք Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք արժանապատվորեն կրում են անկախության շնորհը։
Նվիրյալները չեն դավանափոխվում։
Սերոբ Գասպարյան
«Սև հովազ»
ԿԿԲ պադվալ
21.09.2024թ.