Փարիզի Օլիմպիական խաղերում երկրորդ անընդմեջ եռամարտի ուսումնամարզական լողը, որը պետք է կայանար երկուշաբթի առավոտյան, չեղարկվել է Սենա գետում աղտոտված ջրի պատճառով. հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով օլիմպիական կազմկոմիտեին։
Ավելի վաղ կազմակերպչական կոմիտեն Եռամարտի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ չեղարկել էր կիրակնօրյա մարզումը։ Նշվում է, որ ջրի աղտոտման պատճառը անձրևն է, որը տեղացել է Փարիզում ուրբաթ և շաբաթ օրերին: Օլիմպիական խաղերում եռամարտի մրցումները նախատեսված են հուլիսի 30-ին և 31-ին:
Նշվում է, որ գետի ջրի որակը դեռեւս բավարար երաշխիքներ չի տալիս։ Այնուամենայնիվ, կազմակերպիչները վստահ են, որ երեքշաբթի և չորեքշաբթի նախատեսված մրցումները կկայանան:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Սենայում աղիքային ցուպիկով (E.coli) վարակվածության մակարդակը գերազանցել է առաջարկվող նորմը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ցուցադրական լողալու օրը։
Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ Իդալգոն լողացել է Սենում՝ ապացուցելու, որ գետն անվտանգ է մրցումների համար։ Քաղաքապետի հետ լողալուն մասնակցել են Փարիզի խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն և մայրաքաղաքային շրջանի ոստիկանապետ Մարկ Գիյոմը։
Սենայում պետք է անցկացվեն եռամարտ և բաց ջրերում լողի մրցումներ։