Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական, որը հետևանքներ է առաջացնելու․ Համբարձումյան

26/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր մի պահ ուսումնասիրում էի ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` Հայաստանի տնտեսության մեջ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարող անձը կարող է պարզեցված կարգով ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Կարծիքների ամփոփումը վկայում է, որ 24.10.22թ. դրությամբ, մեր քաղաքացիների 96%-ը դեմ են արտահայտվել նախագծին և միայն 4%-ը` կողմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

«Սա բավականին խոսուն և ուրախալի ցուցանիշ է, քանի որ վկայում է, որ մարդիկ անտարբեր չեն, մտահոգ են մեր Հայրենիքի համար:

Ակնհայտ է, որ քաղաքացիներին հիմնականում մտհոգում է այն փաստը, որ օրենքը հնարավորություն կընձեռի Ադրբեջանի, Թուրքիայի, ինչու չէ Պակիստանի, Աֆղանստանի և այլ նման ռիսկային, թշնամաբար տրամադրված երկրների քաղաքացիներին անարգել, համակարգված ու մասսայական ընդունել ՀՀ քաղաքացիություն’ այդ կերպ իրական ազդեցություն ձեռք բերելով մեր ներքին գործընթացների վրա, ինչն ուղղակի սպառնալիք է հանդիսանում ազգային անվտանգության տեսանկյունից:

Ուզում եմ հավատալ, որ ոստիկանության մեր գործընկերների համար տեսանելի չեն եղել այդ ռիսկերը, հետևաբար’ տրամաբանական հարց է առաջանում ինչո՞ւ է նախագիծը հիմա շրջանառության մեջ դրվել, ի՞նչ նպատակով, ու՞մ նախաձեռնությամբ և ո՞ր երկրների օրինակն է կիրառվում:

Նման հնարավորություն աշխարհում այսօր ընձեռում են ընդամենը մի քանի երկրներ, մասնավորապես’ Մալթան (700.000 եվրո), Չեռնոգորիան (350.000$), Թուրքիան (250.000$) Դոմինիկյան Հանրապետությունը (200.000$), Սենտ-Լյուիսա (300.000$), Սենտ Քիթս և Նևիս Դաշնությունը (200.000, 400.000$), Գրենադան (220.000$), Անտիգուա և Բարբուդան (200.000$),չհաշված Արևմտյան մի քանի բացառիկ երկրներ, որտեղ շատ ավելի բարձր գումարներ են սահմանված:

Ինչպես տեսնում ենք, այս երկրներից որևէ մեկն իր աշխարհագրական դիրքով, անվտանգային ռիսկերով չունի Հայաստանի հետ նմանություն:

Ավելին` Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես Նաև Իսրայելը, որոնք, բնականաբար, շատ ավելի մոտ են մեր երկրին իրենց իրավիճակային պայմաններով, նման կարգ չունեն, լրջագույն սահմանափակումներ և պահանջներ են սահմանել քաղաքացիություն տալու համար:

Դժվար է պատկերացնել, որ օրինակ Իսրայելը իր դեմ թշնամաբար տրամադրված պետությունների քաղաքացիներին, չնչին ներդրման դիմաց, երկրի քաղաքացիություն կարող է շնորհել:

Այն ինչ հիմա առաջարկվում է, սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական, որը վաղ թե ուշ հետևանքներ է առաջացնելու:

Փոխարենը, մենք ամեն կերպ պետք է Հայաստանի ներքաղաքական կյանքում, հավասար իրավունքներով, ներգրավենք, ինտեգրենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչը, վստահ եմ, շատ ավելի արդյունավետ կլինի նաև ֆինանսկան ներդրումների տեսանկյունից:

Այլ պետությունների քաղաքացիները թող ունենան ապրելու, աշխատելու և այլ իրավունքներ:

Սա բնական, ճիշտ և անվտանգ ճանապարհ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋԵրմուկի ավագանու անդամը կոչ է անում միանալ իրենց՝ խրամատ փորելու

Հաջորդ գրառումը

Վատ ազդակ` Պուտին-Ալիեւ-Փաշինյան սպասվող եռակողմ հանդիպման ֆոնին․ Տարասով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025
Հաջորդ գրառումը

Վատ ազդակ` Պուտին-Ալիեւ-Փաշինյան սպասվող եռակողմ հանդիպման ֆոնին․ Տարասով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական