Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սա հենց այսպես էլ երեք տարի փորձեց ղեկավարել կառավարությունն ու դրա հետևանքով հանձնեց Արցախը.Արսեն Բաբայան

Սրանք «ճաշակազրկմամբ» են մեզ հայրենազրկում

Գաղտնիք չէ, որ թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության պարագլուխը շարքային գեղցի է:

Բոլորս գիտենք, որ «գեղցին» գյուղացին չէ: Առավել ևս իր դեպքում, որ Իջևանն ամենևին էլ գյուղ չէ, այլ՝ շատ գեղեցիկ քաղաք:

Սակայն ամենասարսափելին այն չէ, որ նա գեղցի է, այլ այն, որ նա վարչապետի աթոռին է ու գեղցու ճաշակ է փորձում թելադրել: Դիցուք՝ նրա վերջին գրառումը՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց»:

Հենց այդ գրառման ներքո հազարավոր մեր հայրենակիցներ գրում են, որ «հարեավ» բառ հայերենում գոյություն չունի: Որ այդպես գրելը անգրագիտություն է: Բայց արի ու տես, որ դատարկ գեղցին չոր կող է ու անգամ չի խմբագրում այդ կատարյալ անգրագիտությունը: Նա սխալն արել է, բայց այնքան փոքրոգի է, որ համարձակություն չունի ընդունել իր սխալը և պարզապես շտկել այն:

Ավելին՝ նա այնքան գեղցի է, որ «թաքուն» երազում է, թե իր սխալը կդառնա համահայկական «ճիշտ» ու թող բոլորն այդ բառն այսուհետ շարունակեն գրել այնպես, ինչպես ինքն է գրել: Այս փոքրիկ, բայց շատ տիպիկ պատմությունը վկայությունն է այս անհայրենիք գեղցու ողջ մտածողության: Սա հենց այսպես էլ երեք տարի փորձեց ղեկավարել կառավարությունն ու դրա հետևանքով հանձնեց Արցախը:

Նա Արցախի կոնֆլիկտի բանակցությունները սկսում էր իր կետից: Հենց այնպես, ինչպես, իր համոզմամբ, հարյավ բառն այսուհետ բոլորը կգրեն «հարեավ»:

Հ.Գ. Պարզապես թագավորը մերկ է, ուրիշ ոչինչ…