Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սասուն Խաչատրյանի եղբոր և ԲԴԽ նախագահի հարաբերությունները լարված են

18/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի և ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 7-ին նախագահ է ցանկացել դառնալ նաև Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը Դավիթ Խաչատրյանի նշանակմանը կողմ են եղել երեք դատավոր անդամներ, իսկ մյուսներն իրենց ձայնը տվել են կառավարությունից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանին:

Այս և այլ գործոններն էլ հենց պատճառ են դարձել, որպեսզի ԲԴԽ-ում լարված մթնոլորտ ձևավորվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, իր սկանդալային բովանդակությամբ դիմումի համաձայն, ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական տվեց Գրիգոր Բեքմեզյանը՝ հայտարարելով. «Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»:

ԲԴԽ-ում ստեղծված անառողջ մթնոլորտի, ինչպես նաև Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյանի հետ ունեցած լարված փոխհարաբերությունների մասին մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Կարեն Անդրեասյանից: «Չեմ մեկնաբանում»,- հակիրճ ասաց պարոն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն Ազգային ժողովում ընտրվեց ԲԴԽ անդամ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Անդրեասյանը արդեն ԲԴԽ-ում կայացած գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրավապահների ուշադրության կենտրոնում է Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը

Հաջորդ գրառումը

Արգելել զինվորականությանը շահումով խաղեր խաղալ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Արաղչին զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ծավալվել երկրի սահմաններից դուրս

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Նորություններ

Իրանցիները կշարունակեն խափանել թշնամիների դավադրությունները. ծովակալ Թանգսիրի

01/02/2026
Միջազգային

Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի տարբեր շրջանների վրա. Բաղայի

01/02/2026
Հաջորդ գրառումը

Արգելել զինվորականությանը շահումով խաղեր խաղալ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական