Սամվել Կարապետյանի պահով բան չեմ կարող ասել. իր կատարած աշխատանքը, իր ապրած կյանքը հարգանքի արժանի է, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ամբողջ հայոց ազգի մեջ այսօր ինքը առաջնային դեր է խաղում, որ այդքան հնարավորություն է ստեղծել, ոչնչից ստեղծել է, դարձել է միլիարդատեր, գրպանները կարած չի, ազգի համար շատ բաներ է արել։ Ես իրեն հարգում եմ։ Հետագայում թե ինչ կստացվի, ով ում հետ կգնա, ոնց կստացվի, ես այս պահին պատրաստ չեմ որևիցե բան ասելու։
Ես կմասնակցեմ ընտրություններին, թե չեմ մասնակցի, դա էլ 100 տոկոսանոց չի, ես ինչ որ կա ուղղակի ասում եմ, որ այսպես պատկերացնում եմ, բայց հետագան թե ինչ ցույց կտա, էդ էլ պիտի միայն ինձ առաջնորդի Աստված։
Լավ իմացեք, ես որ էդ խոսքը ասում եմ. եթե Աստված դրեց, ինքը էնպես կանի, որ անպայման ես կմասնակցեմ, եթե ոչ՝ ես երբեք չեմ մասնակցի։ Եթե Աստված կամեցավ, ամեն ինչ կլինի, եթե չկամեցավ, երբեք չեմ մասնակցի, վսյո»,– հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսին՝ նա ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես Կաթողիկոսից պիտի հեռու մնա, դա իր գործի բանը չի, ոչ էլ ՔՊ-ի բանն է, բայց որ պետք է եկեղեցին էլ զգաստանա, դա փաստ է, կապրենք, կտեսնենք»։