Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սահմանադրական իրավունքներին միջամտության ռիսկեր պարունակող դրույթներ կան. Լրագրողական ՀԿ-ներն ահազանգում են

04/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ հայտարարությամբ՝ ահազանգելով դրանում տեղ գտած ռիսկերի մասին.

««Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից մշակված «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի լրամշակված և ՀՀ վարչապետի աշխատակազմի քննարկմանը ներկայացված նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ) դեռևս պատրաստ չէ ընդունման. այն թեև որոշակիորեն փոփոխվել է, սակայն պարունակում է համակարգային այնպիսի խնդիրներ, որոնք մի կողմից կարող են մեկնաբանվել ի վնաս մարդու այլ, այդ թվում՝ տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների տեսանկյունից, մյուս կողմից կարող են լայն իմաստով անիրագործելի դարձնել տեղեկություն տնօրինող մարմիններում տվյալների կառավարման՝  Նախագծով նախատեսվող բարեփոխումները:

Մասնավորապես, ամբողջությամբ խնդրահարույց են տեղեկության բազմակի օգտագործման կարգավորումները, դրանք թյուրըմբռնումների և տարընթերցումների տեղիք են տալիս, առհասարակ համադրելի չեն տեղեկության ստացումը չհիմնավորելու սկզբունքի հետ, կարող են սխալմամբ կիրառվել որպես տեղեկատվության ազատության անուղղակի սահմանափակում, ինչպես նաև որևէ գործնական կարգավորման բեռ չունեն և ըստ այդմ անհրաժեշտ չեն:

Խնդրահարույց են տեղեկությունների բացահայտման՝ Նախագծով սահմանվող կանոնները. ողջամիտ ռիսկեր կան, որ տեղեկության բացահայտման առաջարկվող կարգավորումները կարող են մի կիրառման դեպքում հանգեցնել այնպիսի տեղեկությունների սահմանափակման (գաղտնագրման), որոնք գործող կարգավորումների շրջանակում սահմանափակված չեն, կամ, մեկ այլ մեկնաբանության արդյունքում հանգեցնել այնպիսի լուծումների, որ անհամաչափորեն միջամտության կենթարկվի մարդկանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագիծը մինչև կառավարության հավանությանը և այդուհետ ՀՀ ազգային ժողով ներկայացնելը պետք է լրացուցիչ քննարկվի քաղաքացիական հասարակության հետ, վերացվեն Նախագծում սահմանադրական այլ իրավունքներին միջամտության ռիսկեր պարունակող դրույթները, և Նախագիծն արդյունքում ընդունվի բացառապես քաղաքացիական հասարակության հավանությամբ և աջակցությամբ:

Սույն հայտարարությամբ հայտնում ենք մասնագիտական և աշխատանքային քննարկումների պատրաստակամություն:

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր դատական վճիռներ Գերմանիայում՝ Արցախից արտաքսված հայերի կարգավիճակի վերաբերյալ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական