Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սադի Գոքորն» էլ լիներ ՀՀ վարչապետը՝ միևնույն է՝ հրավիրելու էին կանգնել Մոսկվայի տրիբունայում. հող հանձնողի դեմքով գնալու է կանգնի տրիբունայում, մյուս լիդերների կողքին. Արտակ Զաքարյան

18/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլը շուտով գնալու է Մոսկվա՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին:

Թե ի՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետ՝ զուտ արարողակարգային հարց է:

«Սադի Գոքորն» էլ լիներ ՀՀ վարչապետը՝ միևնույն է՝ հրավիրելու էին կանգնել Մոսկվայի տրիբունայում՝ որպես ֆաշիզմի դեմ տարած խաղթանակում կարևոր դերակատարում ունեցած հայ ժողովրդի ներկայացուցիչ:

Ենթադրելի է, որ աշխարհի ոչ մի լիդեր 2021թ. հետո հարգալից չի վերաբերվում և հատկապես մայիսի 9-ին Մոսկվայում հարգալից չեն վերաբերվելու մեր երկրի կառավարությանը:

Մեր ժողովրդին ամեն տեղ հարգալից վերաբերվել և վերաբերվեկու են միշտ, բայց ոչ Նիկոլի կառավարությանը:
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի 5 մարշալներից 4-ը Արցախից էին:

Աշխարհասփյուռ հայերից 107-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, որից 21-ը արցախցիներ էին:

5 արցախցիներ դարձել են «Փառքի շքանշանի» երեք աստիճանների ասպետ, 15 հազարից ավելին պարգևատրվել են տարբեր շքանշաններով և մեդալներով։
Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ տարված հաղթանակում 30 գեներալներ և թվով 1000 սպաներ արցախցիներ էին:

ԽՍՀՄ հաղթանակած մարշալների, գեներալների, ազգային հերոսների Արցախը՝ Նիկոլը հանձնել է թշնամուն ու հող հանձնողի դեմքով գնալու է կանգնի տրիբունայում, մյուս լիդերների կողքին:

Բազմազգ Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին ներկա լիդերները, զրույցներում խոսելու են իրենց ազգերի ունեցած ներդրման, հայտնի հերոսների ու զորահրամանատարների մասին: Նիկոլն ինչ էլ խոսի՝ իրականում քամահրանքով ու անհարգալից են վերաբերվելու:

Աշխարհի այսօրվա լիդերները, կարծում եմ լավ տեղեկացված են, թե ինչ հերոսական կռիվ է տվել հայ ժողովուրդն Արցախի համար: Նրանք նաև լավ տեղեկացված են, թե ինչպիսի դավադիր հանցանքներ ու տգետ գործողություններ է արել Նիկոլի կառավարությունն Արցախի ու Հայաստանի դեմ: Ու, երբ Նիկոլը գլուխ գովի ԽՍՀՄ Հայ մարշալներից, հերոսներից ու գեներալներից՝ նրան ուղղակի հարց են տալու. «իսկ ինչո՞ւ քո ժողովրդի մեջքի հետևում, այդպես հեշտությամբ, դավադրաբար հանձնեցիր այդ մարշալների ու զորահրամանատարների հայրենիք Արցախը»:

Մայիսի 8-ին Մոսկվայում տիրելու է մարդկության հերոսությունների, հաղթանակների ու հպարտության մթնոլորտ՝ ընդդեմ դավադրությունների, կապիտուլյացիաների ու կոլաբորացիոնալիզմի:

Հարցն այն է, թե ի՞նչ կապ ունի Նիկոլը իրական հայ ժողովրդի հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը հերոսությունների ու հաղթանակների հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը Հայրենիքի պաշտպանության ու զավթողականության դեմ տարվող պայքարների հետ, և վեջապես ի՞նչ կապ ունի Նիկոլը զորահանդես հասկացության հետ:

Երբ որ կազմակերպվի դավադրությունների, մանիպուլյացիաների, սեփական ժողովրդին ուղղված խաբեությունների շքերթ՝ Նիկոլին առաջինը հրավիրեք»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Հաջորդ գրառումը

Նիկոլի կառավարչության ընթացքում հայ ժողովուրդը տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
Նորություններ

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025
Նորություններ

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025
Միջազգային

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլի կառավարչության ընթացքում հայ ժողովուրդը տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ Զաքարյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025

2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի հայտարարումից առաջ թեկնածուների ցուցակին ավելացել է ռեկորդային 338 թեկնածու (244 անհատ և 94 կազմակերպություն),...

ԿարդալDetails

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025

Կլիմայական ճգնաժամը ստիպում է Իրանին տեղափոխել իր մայրաքաղաքը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական