Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ռուս խաղաղապահներն Արցախում լուծել են ընդհատումներով աշխատող ջրի հարցը. խմելու ջրով ապահովելու համար առաքել են հատուկ տարաներ. Փաստինֆո

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից մարդասիրական օգնություն են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Արցախի բնակիչներին, որոնք ջրի անհրաժեշտություն ունեն, օգնության են հասցրել պահեստավորման տարրաներ։ Դրանք խմելու ջրի պահեստավորման տարաներ են, որոնք անհրաժեշտ են Արցախի բնակիչներին`խմելու ջրի ընդհատումների ժամանակ:

Հատուկ բեռը կփոխանցվի այն դպրոցներին և մանկապարտեզներին, որոնք գտնվում են հեռավոր շրջաններում՝ սահմանազատման գծի մերձակայքում։

«Այսօր ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են մարդասիրական բեռի առաքում Երևանից դեպի Արցախ։ Մենք հասցրել ենք 3 և 5 խորանարդ մետր տարողությամբ 14 տարրա, որոնք հետագայում կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզներին և դպրոցներին։ Բեռի առաքումն իրականացվել է հումանիտար արձագանքման կենտրոնի փոխադրամիջոցներով՝ ճանապարհային ռազմական ոստիկանության ուղեկցությամբ»,- պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Երկու շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի մարդասիրական կենտրոնի զինծառայողները ավելի քան 30 երթ են իրականացրել և 200 տոննա խմելու ջուր հասցրել Ստեփանակերտի ավելի քան 1,5 հազար բնակիչների համար:

Նախօրեին էլ ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում սահմանազատման գծի մերձակայքում գործարկվել է ջրհոր, որն ապահովում է խմելու ջրի մատակարարումը մոտակա գյուղերի ավելի քան 2 հազար բնակիչների համար:
Մասնագետները կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել և տեղադրել ջրի մատակարարման ավտոմատ համակարգ: