«Հոկտեմբերի 6-ին Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ից։
Հոկտեմբերի 5-ին, «Վալդայ» միջազգային ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնակրեց, որ Ադրբեջանը դեմ է ռուս խաղաղապահների ներկայությանն Արցախում։
Երկու ամիս առաջ էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր հայտարարել, թե հույս ունի՝ ռուս խաղաղապահները կհեռանան Լեռնային Ղարաբաղից։
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը որոշվել է հայտարարության ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով՝ ևս հինգ տարով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրություն։