Ռուս գյուտարարը արտոնագրել է էլեկտրական մեքենայի դիզայնը, որը նման է «VAZ-2104»-ին եւ «Tesla Cybertruck» պիկապ բեռնատարին: Այս մասին գրում է «Известия»-ն՝ մանրամասնելով, որ ՌԴ քաղաքացին հեղինակային իրավունքի հայտը ներկայացրել է 2023-ի տարվա նոյեմբերին։
Հայտնի է, որ գյուտարարն ապրում է Կուրսկում: «Հայտարարգրրի հվելվածում նոր մեքենայի պատկեր կա, որ ասես «Tesla» էլեկտրական պիկապ-բեռնատար եւ «VAZ-2104»-ի «խաչասերումը» լինի»,- գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ «Tesla Cybertruck»-ի սերիական արադրության շնորհանդեսը, որիմ ներկա էր ընկերության ղեկավար Իլոն Մասկը, նախորդ տարի էր՝ 2023-ի նոյեմբերին։ Պիկապը կարող է տեղափոխել ավելի քան 1․5 տոննա բեռ, զարգացնել մինչև 96 կմ/ժ արագություն 2․9 վայրկյանում եւ անցնել մինչև 800 կմ՝ մարտկոցի մեկ լիցքավորմամբ:
Իսկ «ВАЗ-2104»-ը խորհրդային եւ ռուսական արտադրության ավտոմեքենա է, որ «Վոլժսկու ավտոմոբիլային գործարան»-ը սկսել է արտադրել 1984-ից:
Ս․Վ․