Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռուսներն ու ուկրաինացիները գերիների են փոխանակել

Ուկրաինայի Սումիի մարզում ռուսական տեխնիկայի համար կանաչ միջանցք է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է Սումիի մարզային պետական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին, գրում է korrespondent.net-ը։

Ռուսական մեքենաների շարասյունը Օսոևկայից ուղևորվում էր Կրասնոպոլ։ Կանաչ միջանցք ստեղծելու որոշումը կայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Կանաչ միջանցք Օսոևկայից եկող թշնամու տեխնիկայի համար։ Այնտեղ պատանդներ են՝ մեր գերիները։ Շարասյունն ուղևորվում է գերիներին փոխանակելու։ Կանաչ միջանցքը կազմակերպվել է Ուկրաինայի նախագահի հրամանով», – ասել է Ժիվիցկին։

Ռուսական գերությունից վերադարձած հինգ զինվորները փոխանակվել են ռուս սպայի հետ։