Ռուս սահմանապահները լքել են ադրբեջանցիների՝ ապօրինաբար ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու հետևանքով շփման գծում հայտնված Ներքին հանդ գյուղը։
Ռուսական զորքի՝ գյուղից դուրս գալու մասին լրագրողներին հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ռուս սահմանապահները Ներքին հանդ գյուղում գտնվելու մանդատ չունեն։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ ռուս սահմանապահները թույլ չեն տվել ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին մտնել Ներքին հանդ։
Ռուսական զորքերը պետք է լքեն իրենց դիրքերը մայիսի 9-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիման վրա։