Մոսկվան ադրբեջանական կողմի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա հիշեցրել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն»:
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել, և դրանում նախատեսված է, որ խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:
«Իհարկե, իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվեց ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումից», – նշել է Գալուզինը։
Այժմ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը քննարկում է բացառապես ադրբեջանական կողմի հետ: Գալուզինի խոսքով՝ դա տեղի է ունենում փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։