ՌԴ ՊՆ փոխնախարար Թիմուր Իվանովը մեղադրվում է կոռուպցիայի մեջ և նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում։ Պաշտոնապես Իվանովին մեղադրում են կաշառքի, իսկ ոչ պաշտոնապես ՝ պետական դավաճանության մեջ. հայտնել է «Կարևոր պատմություններ» հարթակը։
ՌԴ ուժայինները երկար տարիներ կոմպրոմատ են ունեցել Իվանովի դեմ՝ որպես «Օբորոնստրոյ»-ի ղեկավար, սակայն գործին ընթացք տալ չեն կարողացել նախարար Սերգեյ Շոյգուի պաշտպանության պատճառով: «Պուտինը հրաման է տվել այն բանից հետո, երբ հաջողվել է համոզել, որ խոսքը հենց պետական դավաճանության մասին է», – պատմել է հարթակի աղբյուրը: