Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա -24» հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի Մոսկվա կատարած այցի ժամանակ հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքներին ուղղված 2 միլիոն եվրո ներդրում անելու առաջակին։
«Վերջերս Կարմիր խաչի նախագահը եկավ Մոսկվա և մեզ հետ կիսեց այս տարածաշրջանում իրականացվող ծրագրերի պլանները: Նախագահ Պուտինը սատարեց այն առաջարկին, որ հաջորդ կամավոր ներդրումը, որը Ռուսաստանը կատարում է ԿԽՄԿ-ին, երկու միլիոն եվրոյի չափով, պետք է նպատակաուղղվի՝ հեշտացնելու այս կառույցի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ», — ասել է նա:
Խոսելով տարածաշրջանի մարդասիրական կարիքների մասին՝ Լավրովն անդրադարձել է մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների հետ Մոսկվայի ամենօրյա աշխատանքին՝ հատկապես ՄԱԿ-ում:
«Դա Հումանիտար հարցերի գրասենյակն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային պարենային ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Բոլորն էլ աշխատանք և տեղ կգտնեն` մասնակցելու այն ջանքերին, որոնք այնքան շատ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների բնակիչներին»,- ասվելացրել է Լավրովը։
Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, որը երբեք չի դադարեցրել աշխատանքը Բաքվում, Երեւանում և Ստեփանակերտում: