Ռուսաստանը և Գերմանիան համագործակցություն են սկսել ջրածնային էներգիայի զարգացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Wintershall Dea-ի ղեկավար Մարիո Մերենը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ջրածինը հաստատ կդառնա ապագայի էներգիայի մատակարարման հիմնաքարը, և ես համոզված եմ, որ այստեղ կարևոր նշանակություն կունենա Ռուսաստանի և Գերմանիայի, ռուսաստանյան և գերմանական ընկերությունների միջև համագործակցությունը», ընդգծել է Մերենը:







