ՌԻԱ գործակալության փոխանցմամբ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բոլոր երկրների հետ համագործակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հարցում:
Ըստ նրա, այդ ոլորտում փոխգործակցությունը պետք է լինի քաղաքականությունից դուրս:
Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կիսվել իր փորձով և համագործակցել բոլոր ցանկացող պետությունների հետ, որոնց թիվն արդեն քիչ չէ: