Ռուսաստանն ավարտել է ԲՐԻԿՍ-ում նախագահելը։ Sputnik Արմենիայի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատմել է, թե ինչով է հիշարժան այս ժամանակահատվածը։
ԲՐԻԿՍ-ը եզակի միջպետական հանրույթ է, որտեղ գերիշխում է միջազգային իրավունքը։ Այն ուղղված է նոր, ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։ Միավորման մասնակից պետություններում ապրում է 3,6 մլրդ մարդ, արտադրվում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 35 տոկոսը։ Ավելի քան 30 երկիր հայտարարել է այդ միջպետական ակումբի հետ սերտ կապեր հաստատելու մտադրության մասին:
Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի նախագահի պաշտոնում 2024 թվականին ակտիվորեն առաջ է մղել համագործակցությունը երեք առանցքային ուղղություններով` «քաղաքականություն և անվտանգություն», «տնտեսություն և ֆինանսներ», «մշակութային և հումանիտար կապեր»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: