Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Մոլդովայի դեմ և իբր վճարել է ցույցերի համար՝ նախարարների կաբինետը տապալելու, խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ռուսամետ կառավարությանը իշխանության բերելու համար։
«Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Մոլդովայի դեմ, մենք ունենք բազմաթիվ օրինակներ… Նրանք վճարել են բողոքի ցույցեր անցկացնելու համար, որպեսզի տապալեն օրինական ճանպարհով ընտրված իշխանությունը։
Այժմ էլ իմացել ենք նոր ծրագրի մասին, որ նրանք փորձում են օտար երկրներից մարդկանց բերել՝ բռնի ցույցեր կազմակերպելու և խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ բանակցություններ վարելու»,- ասել է Սանդուն Մյունխենի անվտանգության համաժողովում։