Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ծինփինը նշել է Չինաստանը միշտ խաղաղության կողմանակից է. հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանի նախագահը հայտնել է, որ իր երկրի ներկայացուցչին կուղարկի Ուկրաինա և այլ երկրներ՝ քաղաքական կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունների համար:
Կիևից հայտնել են, որ Չինաստանում դեսպան են ունենալու։
«Մենք տեսնում ենք չինական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու բանակցային գործընթացի հաստատման համար։ Մենք տեսնում ենք մեր սկզբունքային մոտեցումների մեծ ներդաշնակություն Չինաստանի ԱԳՆ-ի կողմից փետրվարի 24-ին հրապարակված համապատասխան դիրքորոշման փաստաթղթի դրույթների հետ»,- թվիթերյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ծինփին-Զելենսկի հեռախոսազրույցին։
Զախարովան ասել է, որ ռուսական կողմն ընդունել է Չինաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ հաստատելու համար։