Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանը հուսահատորեն աջակցություն է փնտրում. ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հյուսիսային Կորեա վկայում է զենք գնելու՝ ՌԴ-ի ցանկության մասին։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է, երբ ելույթ է ունեցել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում «2+2» ձևաչափով բանակցություններից հետո։

Բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Ավստրալիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները՝ Ռիչարդ Մարլզը և Փենի Վոնգը։

«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայում ՌԴ պաշտպանության նախարարի այցի մասին հաղորդագրություններին, ապա ես խիստ կասկածում եմ, որ նա այնտեղ արձակուրդի է»,- ասել է Բլինքենը։

«Ռուսաստանը հուսահատորեն աջակցություն, զենք է փնտրում, որտեղ էլ որ գտնի դրանք, և դա տեսնում ենք Հյուսիսային Կորեայում», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։