Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորն է․ Սամվել Կարապետյան

13/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025թ. ապրիլի 12-ին Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կողմից կազմակերպված բիզնես ֆորումի շրջանակում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Մոսկվայում։ Ռուսաստանի և Հայաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները քննարկեցին աշխարհքաղաքական և տնտեսական ներկա պայմաններում հայկական բիզնեսի արդի խնդիրներն ու հեռանկարները։

Միջոցառմանը ներկա էին հայկական բիզնեսի երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Ռուսաստանից: Միջոցառման գործնական մասում բացման խոսքով հանդես եկավ  «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա նշեց, որ հայ գործարարների համայնքը մնում է Հայաստանի տնտեսական բարգավաճման հիմքը՝ դրսեւորելով միասնություն և համախմբվածություն:

«Այս անհանգիստ ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ գործարարները ոչ միայն ամրապնդում իրենց դիրքերը բիզնեսում, այլև ակտիվորեն աջակցում իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարելով տնտեսության առանցքային ոլորտներում, խթանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Այս միասնությունն էլ հենց մեր ուժն է, որը հաստատում է, որ չնայած բոլոր մարտահրավերներին, հայ գործարար համայնքը մնում է Հայաստանի տնտեսական կայունության և բարգավաճման հուսալի հենարանը»,- ընդգծել է Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում բանախոսների քննարկման հիմնական թեման Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարն էր։ Սահմանելով Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում ԵԱՏՄ առանցքային դերը՝ Սամվել Կարապետյանը կարևորել է միության հետագա ամրապնդումը. «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միեւնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 մլրդ դոլար»,- նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը և հանդիսանում է նրա հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։ «ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել»,- ընդգծեց Սամվել Կարապետյանը։

Բացի այդ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը երկրի էներգետիկ անվտանգության երաշխավորն է. «Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն և կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Եթե ​​Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները: Այսինքն՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ  ռազմավարական գործոն, որից կախված է երկրի ապագան։ Եվ ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ  ազգային իրական շահերից»։

 «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը կարևորել է նաև ռուսաստանյան ներդրումների դերը. «Ռուսաստանը պահպանում է Հայաստանում ամենամեծ ներդրողի կարգավիճակը՝ ստեղծելով նոր ձեռնարկություններ և աշխատատեղեր, և մենք պարտավոր ենք ամրապնդել այս ռազմավարական ներդրումային միությունը: Ես կարծում եմ, որ ներդրումների հարցը միայն տնտեսական չէ, այն ապագայի հարց է, իսկ ընտրությունը պետք է կատարվի ազգային, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրական շահի` հավասարակշռված հաշվարկների հիման վրա»։

ՀԳԱ-ի հիմնադիրը նաև չշրջանցեց երկրների միջև մշակութային կապերի հարցը. «Մեր ժողովուրդներն ընդհանուր արժեքներ, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ ունեն։ Միլիոնավոր հայեր ապրում և աշխատում են Ռուսաստանում՝ նպաստելով երկու երկրների զարգացմանը, իսկ Ռուսաստանը մնում է հայկական սփյուռքի հիմնական երկիրը»։

Եզրափակելով խոսքը՝ Կարապետյանը ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրեց երկրի զարգացման հեռանկարների վրա. «ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, սակայն ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Մենք կարող ենք և պետք է գործող համաձայնագրերի շրջանակներում շարունակենք խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը, սակայն առանց վտանգի տակ դնելու մեր ռազմավարական շահերը և տնտեսական կայունությունը։ Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշների վրա հիմնված` հավասարակշռված և մտածված որոշումներից։ Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրենք ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ եւս տասնամյակներ զբաղվել փորձարկումներով: Մեր ընտրությունը պետք է լինի հավասարակշռված, ճշգրիտ և առանց սխալների` այնպիսին, որն արդեն այսօր կտա իր արդյունքը և կդնի երկրի ապագայի ամուր հիմքերը»:

Բիզնես ծրագիրը շարունակվեց ՀԳԱ-ի վերջին ամիսների աշխատանքի ամփոփմամբ, ինչպես նաև այլ բանախոսների ելույթներով, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովի, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արամայիս Քամալովի, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ելույթներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է. Արման Թաթոյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական