Լողափնյա ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում ռուսները 5:2 հաշվով առավելության են հասել Ճապոնիայի հավաքականի նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել Յուրի Կրաշեննիկովը, իսկ Ֆյոդոր Զեմսկովը, Անդրեյ Նովիկովն ու Արտուր Պապորոտնին աչքի են ընկել մեկական անգամ:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել շվեյցարացի Էլիոտ Մոնոդը:
Ռուսաստանի հավաքականը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ կրկնելով 2011 ու 2013 թվականների հաջողությունը:
News.am