Ռուսական պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը կընթանա շրջանառության մեջ դնելուն զուգահեռ։ Դրա հետ մեկտեղ կշարունակեն հավաքել պատրաստուկի աշխատանքի վերաբերյալ տվյալներ, լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Սա կլինի արդյունավետության և անվտանգության նոր ձևաչափ, ասել է նախարարը։ Այժմ կա տեղեկատվական համակարգ այն անձանց մասին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով։ Նախատեսվում է այնտեղ տեղադրել նաև պատվաստվածների վերաբերյալ տվյալներ, որպեսզի իմունիտետի վերաբերյալ պատկերը լինի ամբողջական, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։