Ապրիլի 28-ին Հայաստանում կմեկնարկի ռուսական կինոյի «մարաթոնը». այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։
Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Ռուսական նոր կինոհիթը՝ «Չեբուրաշկա»-նժամանում է Հայաստան` շրջագայության։ Ռուսական կինոյի օրերի շրջանակում Երևանում և Գյումրիում կանցկացվեն սիրված մուլտհերոսի մասնակցությամբ նոր գեղարվեստական ֆիլմի անվճար ցուցադրություններ։
Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։
Այս և ծրագրում ներառված մյուս ֆիլմերի տոմսերը կարող եք անվճար ամրագրել հետևյալ հղումներով։
Երևանում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Yerevan
Գյումրիում ցուցադրությունների ամրագրում՝http://www.tomsarkgh.am/RFF/Gyumri
Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։
Մամուլի հաղորդագրության ամբողջական տեքստերը հայերեն և ռուսերեն լեզուներով ուղարկում եմ կից ֆայլերով:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել +374 77 02 66 76 կամ +374 94 46 07 71 հեռախոսահամարներով։