Ուկրաինական և ռուսական կողմերի միջև նոր բանակցությունները նախատեսված են մարտի 2-ին, բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի մասին տեղեկությունը տարածել է ուկրաինական Zerkalo Nedeli հրատարակությունը. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կողմերը պայմաններ են առաջ քաշել, ըստ որոնց՝ Ռուսաստանն Ուկրաինայից պահանջել է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, Ղրիմը վերադարձնելու պահանջից հրաժարվել։ Իսկ Ուկրաինան խնդրել է ռուսական զորքերը դուրս բերել իր տարածքից։