Ռումինիայում 2024թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ռումինիայի Հայոց Միությունն (ՌՀՄ), ըստ նախնական արդյունքների, ստացել է 4748 քվե և հաղթահարել ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված ընտրական շեմը, գրում է Արմենպրեսը:
Ընտրությունների արդյունքում նորընտիր խորհրդարանում ՌՀՄ-ն կունենա մեկ մանդատ, որը կտրվի ցուցակը գլխավորող Վարուժան Փամբուկչյանին։ Վերջինս ՌՀՄ փոխնախագահն է, կազմակերպության անփոփոխ պատգամավորն է 1996 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած և արդեն ութերորդ անգամ կներկայացնի ռումինահայ համայնքը երկրի խորհրդարանում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: