Փաստաբան Ալեքսանդ Կոչուբաևի գրառումը, –
Ռուբեն Վարդազարյանի խախտված իրավունքները կվերականգնվեն, ամենայն հավանականությամբ Ռ. Վարդազարյանը կվերադառնա ԲԴԽ’ իր պարտականությունների կատարմանը, իսկ զորացրված գիտնականը’ ծերանոց։
Ու չնայած ԲԴԽ մյուս իրենց գիտնական հռչակած անձանց տգետ մեկնաբանություններին’ առկա են դատավարական անշրջելի իրողություններ։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի համաձայն’ դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից։ Սա քրեական դատավարություն է’ քրեական դատավարություն, քաղաքացիական գործ չէ, հայցադիմում չի վերադարձվել, որ բողոքարկես, իրավունքի ուժով Ռ. Վարդազարյանի իրավունքների խախտումները վերացված են։
Միաժամանակ, եթե դատախազությունը, իր ոճի մեջ, որոշի 427-րդ հոդվածի բովանդակությունը խեղել’ կհրապարակեմ դատախազության դիրքորոշումներ, որտեղ նշված հոդվածը մեկնաբանված է այն համատեքստում, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտը’ անկախ բողոքարկումից, մտնում է օրինական ուժի մեջ։



