Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ. ուսուցիչները լքեցին դպրոցը

04/02/2021
- Նորություններ, Տեղական

Աբովյան քաղաքի N1 դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Քարմելա Առաքելյանը, ոը Կոտայքի մարզի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի ներկայիս նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, դպրոց  է մտել ոստիկանների ուղեկցությամբ։

Նշենք, որ այսօր առավոտից դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են բոլոր ուսուցիչները և աշակերտները։ Նրանք այսօր ծնողների հետ միասին առավոտյան հավաքվել են դպրոցի շենքում՝ իրենց բողոքը հայտնելով ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։

Ուսուցիչներից Հայկ Փայտյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ  կեսօրին նորանշանակ տնօրենը եկել է դպրոց, սակայն հավաքվածները թույլ չեն տվել, որ նա ներս մտնի։ Դպրոց են եկել Աբովյանի ոստիկանապետն ու մարզային վարչության պետը, որոնք հավաքվածներին նախազգուշացրել են, որ եթե դպրոցի տնօրենին ներս չթողնեն, ոստիկանները ուժ կկիրառեն։

«Դպրոցը ոնց որ գաղութ լինի։ Անընդհատ ոստիկանական նոր խմբեր են գալիս»,– ուղիղ եթերում ասել է Հայկ Փայտյանը։ Նրա խոսքով՝ իրենք առայժմ չեն հեռանա դպրոցի բակից, չի բացառվում, որ նստացույց սկսեն։

Ոստիկանների ուղեկցությամբ դպրոց մտնող նորանշանակ տնօրենին տեսնելով՝ հավաքվածների շրջանում դժգոհության ալիք է  բարձրացել, նրանք «անինքնասեր» են անվանել տնօրենին, ապա ի նշան դժգոհության՝  բոլորը դուրս են եկել դպրոցից։

Նշենք, որ ուսուցչական ամբողջ կազմը հայտարարել է, որ պատրաստ է ազատման դիմումներ ներկայացնել, եթե նախարարությունն իրենց կարծիքը հաշվի չառնի և դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին  չվերանշանակի։

Դպրոցի ուսուցիչներից Արտակ Գալստյանն  ասել է, որ Քարմելա Առաքելյանը, առանց դպրոցի խնդիրներին ծանոթ լինելու, տնօրենի  ընտրությանը ներկայացրել  է ծրագիր, որում գրված  է, որ դպրոցի ուսուցիչները տեղեկատվական հաղորդակցային  տեխնոլոգիաներին չեն տիրապետում։

Նախորդ գրառումը

Իսրայելում քննարկվում է Իրանի վրա հարձակման ծրագիրը

Հաջորդ գրառումը

Նոր iPhone 13 Pro-ի գինը աննախադեպ բարձր կարող է լինել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Նոր iPhone 13 Pro-ի գինը աննախադեպ բարձր կարող է լինել

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական